Պեդրոն խոստովանել է, որ կցանկանար վերադառնալ «Բարսելոնա»

«Լացիոյի» հարձակվող Պեդրոն խոստովանել է, որ կցանկանար վերադառնալ «Բարսելոնա»։

«Այսպես թե այնպես փորձեցի վերադառնալ, բայց դա շատ դժվար է։ Շատ գործոններ կան, հատկապես տարիքը, բայց ես կցանկանայի: Սա իմ կարիերայի կատարյալ ավարտը կլիներ»,- Պեդրոյի խոսքերը մեջբերում է Goal-ը։

Հիշեցնենք, որ Պեդրոն «Բարսելոնայից» հեռացել է 2015 թվականին և տեղափոխվել «Չելսի»։ 36-ամյա իսպանացին այնուհետև հանդես եկավ «Ռոմայում», իսկ 2021 թվականին տեղափոխվեց «Լացիո»։