Վարազդատ Հարոյան․ «Մենք ունենք հնարավորություն խմբից դուրս գալու»

Հայաստանի ազգային հավաքականի ավագ և պաշտպան Վարազդատ Հարոյանը խոսել է Ուելսի դեմ կայանալիք առաջիկա խաղի մասին։

«Բոլորս գիտենք, որ Ուելսը շատ բարդ մրցակից է, այստեղ՝ Երևանում այլ խաղ է սպասվում։ Մենք ունենք հնարավորություն խմբից դուրս գալու, շատ բարդ է լինելու, բայց պայքարելու ենք մինչև վերջ։ Հիմա ժամանակն է խոսել միայն Ուելսի դեմ սպասվող խաղի մասին, որը անչափ դժվար է լինելու։

Աստված տա հաղթենք Ուելսին, իսկ հետո մեզ բոլորիս եզրափակիչ խաղ է սպասվում Խորվաթիայի դեմ»,- լրագրողներին ասել է Հարոյանը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 18-ին Հայաստանի հավաքականը Երևանում կհյուրընկալի Ուելսի ընտրանուն, իսկ նոյեմբերի 20-ին կմեկնի Զագրեբ, որտեղ նոյեմբերի 21-ին ուժերը կչափի Խորվաթիայի ընտրանու հետ։