«Մանչեսթեր Սիթին» մտադիր է կանխել Ալֆոնսո Դևիսի «Ռեալ» հնարավոր տեղափոխությունը

«Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Ալֆոնսո Դևիսի ծառայություններով, հայտնում է Todofichajes-ը։

Աղբյուրի համաձայն՝ անգլիական ակումբի ղեկավարությունը պատրաստվում է կանխել ֆուտբոլիստի Մադրիդի «Ռեալ» հնարավոր տեղափոխությունը։

Սպասվում է, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Դևիսը կտեղափոխվի վերոնշյալ ակումբներից մեկը։

Ֆուտբոլիստի պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականը։

Բունդեսլիգայի այս մրցաշրջանում Դևիսը անցկացրել է 11 հանդիպում և դարձել երեք գոլային փոխանցման հեղինակ։