«Միլանի» հարձակվող Օլիվյե Ժիրուն որակազրկվել է

«Միլանի» հարձակվող Օլիվյե Ժիրուն բաց կթողնի «ռոսոներիների» առաջիկա երկու հանդիպումները Իտալիայի առաջնությունում։

Ա Սերիայի 12-րդ տուրի «Լեչեի» հետ հանդիպման (2:2) 90-րդ + 3-րդ րոպեին ֆրանսիացի հարձակվողը մրցավարի հետ վեճի պատճառով հեռացվեց խաղադաշտից։

Ֆուտբոլիստի որակազրկումն ավելացել է երկու խաղով: Այսպիսով, Ժիրուն բաց կթողնի նոյեմբերի 25-ին կայանալիք «Ֆիորենտինայի» և դեկտեմբերի 2-ին կայանալիք «Ֆրոզինոնեի» հետ հանդիպումները։

Այս մրցաշրջանում 37-ամյա ֆրանսիացին «Միլանի» կազմում Ա Սերիայում անցկացրել է 11 հանդիպում, դարձել 7 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։