Էրլինգ Հոլանդը չի տեղափոխվի Մադրիդի «Ռեալ»

«Մանչեսթեր Սիթիի» գործադիր տնօրեն Ֆերան Սորիանոն հայտնել է, որ թիմի հարձակվող Էրլինգ Հոլանդը չի տեղափոխվի Մադրիդի «Ռեալ»։

«Հոլանդը երջանիկ է «Մանչեսթեր Սիթիում»: Նա անհավանական հաջողությունների է հասել, և ես կարծում եմ, որ նա դեռ երկար տարիներ կխաղա մեզ համար»,- Սորիանոյի խոսքը մեջբերում է RAC1-ը:

23-ամյա հարձակվողը «Սիթիին» է միացել 2022 թվականի ամռանը՝ Դորտմունդի «Բորուսիայից» 51,2 միլիոն ֆունտով։ Հոլանդի պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։

Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 18 հանդիպում, դարձել 17 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։