«Ալ-Նասրը» կարող է մասնակցել Չեմպիոնների Լիգային

ՈւԵՖԱ-ն դիտարկում է «Ալ-Նասրին» 2024/25 մրցաշրջանում Չեմպիոնների Լիգային մասնակցելու համար հրավիրելու տարբերակը։

«ՈւԵՖԱ-ն մտադիր է հրավեր ուղարկել «Ալ-Նասր» ակումբին՝ մասնակցելու Չեմպիոնների Լիգային 2024 թվականին, քանի որ այն երեք ամենահայտնի ֆուտբոլային ակումբներից մեկն է և մեծ ժողովրդականություն ունի եվրոպական մայրցամաքում»,- ասել է լրագրող Ալի Ալ-Հարբին։

Օգոստոսի 16-ին Calcio e Finanza-ն, վկայակոչելով Corriere dello Sport-ը, հայտնել է, որ Սաուդյան Արաբիայի ակումբները ցանկանում են wild card ստանալ Չեմպիոնների Լիգային մասնակցելու համար։