«Յուվենտուսը» հայտարարել է թիմի կիսապաշտպան Նիկոլո Ֆաջիոլիի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին։ 22-ամյա իտալացու հետ նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի ամառ։ Նախորդ պայմանագրի ժամկետն ավարտվել էր 2026 թվականին։
Հոկտեմբերի 11-ին հայտնի դարձավ, որ Ֆաջիոլիի նկատմամբ հետաքննություն է սկսվել անօրինական հարթակներում խաղադրույքներ կատարելու համար։ Հոկտեմբերի 17-ին «Յուվենտուսի» կիսապաշտպանը որակազրկվել է 7 ամսով։
Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը անցկացրել է 6 հանդիպում և կատարել 1 գոլային փոխանցում։