Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն վստահորեն ասել է, որ թիմի հարձակվող Ալվարո Մորատան նույն մակարդակի վրա է, ինչ «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը։
«Մորատան նույն մակարդակի վրա է, ինչ Հոլանդը: Գոլերի ու գոլային փոխանցման քանակով Մորատային միանշանակ կարելի է համեմատել Հոլանդի հետ»,- Սիմեոնեի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ Մորատան Իսպանիայի առաջնության այս մրցաշրջանում խփել է 7 գոլ ու մեկ գոլային փոխանցում։ Ինչ վերաբերում է Հոլանդին, ապա նորվեգացին այս մրցաշրջանում Պրեմիեր Լիգայում դարձել է 13 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։