Կելվին Ֆիլիպսը կարող է փոխել ակումբային գրանցումը

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կելվին Ֆիլիպսը կարող է փոխել ակումբային գրանցումը։ Todofichajes-ի փոխանցմամբ՝ Թուրինի «Յուվենտուսը» դեռ հետաքրքրված է 27-ամյա անգլիացու ծառայություններով։

Աղբյուրի համաձայն՝ գործարքը կարող է ավարտին հասցնել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Նրա պայմանագիրը «Սիթիի» հետ ավարտվում է 2028 թվականի ամռանը։

Այս մրցաշրջանում Ֆիլիպսը հազվադեպ է խաղադաշտ դուրս գալիս «Մանչեսթեր Սիթիի» կազմում։ Պրեմիեր Լիգայում կիսապաշտպանը մասնակցել է ընդամենը չորս հանդիպման։