«Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը պատրաստ է տեղափոխվել «Չելսի»։ Լրագրող Նիզար Կինսելլայի խոսքով՝ նիգերիացի հարձակվողը պատրաստ է տեղափոխվել լոնդոնյան ակումբ։
Աղբյուրի համաձայն՝ «Չելսիի» համար չափազանց դժվար կլինի ձմեռային տրանսֆերային պատուհանում ձեռք բերել Օսիմհենին։ Ամենայն հավանականությամբ, Մաուրիսիո Պոչետինոյի թիմը պետք է սպասի մինչև ամառ, որպեսզի ավարտի գործարքը ֆուտբոլիստի հետ, ում պայմանագիրը «Նապոլիի» հետ ավարտվում է 2025 թվականին։
Հիշեցնենք, որ Օսիմենը այս մրցաշրջանում վիճել է «Նապոլիի» ղեկավարության հետ։ Նիգերիացին 6 գոլ է խփել Իտալիայի Ա Սերիայի ընթացիկ առաջնությունում։