Իտալացի մասնագետ Անտոնիո Կոնտեն կարող է գլխավորել «Նապոլին», հայտնում է լրագրող Ալֆրեդո Պեդուլլան։
Աղբյուրի փոխանցմամբ՝ նեապոլցիների ղեկավարությունը հանդիպում է անցկացրել 54-ամյա մասնագետի հետ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռուդի Գարսիան կարող է հեռանալ «Նապոլիից»։
Կոնտեի վերջին աշխատանքը եղել է «Թոթենհեմում»: Նա լքել է լոնդոնյան ակումբը մարտին։ Մինչ այս մասնագետը գլխավորել է «Արեցոն», «Բարին», «Ատալանտան», «Սիենան», «Յուվենտուսը», Իտալիայի հավաքականը, «Ինտերը» և «Չելսին»։
«Նապոլին» 12 խաղից հետո Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում 21 միավորով չորրորդն է։