Իգոր Տյուդորը կարող է գլխավորել «Նապոլին»

«Մարսելի», «Ուդինեզեի» և «Գալաթասարայի» նախկին մարզիչ Իգոր Տյուդորը կարող է գլխավորել «Նապոլին», հայտնում է Ջանլուկա դի Մարցիոյի կայքը։

Աղբյուրի տեղեկություններով՝ 45-ամյա խորվաթը համաձայնել է մեկ տարվա պայմանագիր կնքել ակումբի հետ։ Կողմերը բանակցություններ են վարում Հռոմում։ Ներկայումս Թյուդորն ու նրա գործակալը գտնվում են Իտալիայի մայրաքաղաքում՝ սպասելով «Նապոլիի» վերջնական որոշմանը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ նեապոլիտանական ղեկավարությունը հանդիպում է անցկացրել Անտոնիո Կոնտեի հետ։

«Նապոլին» 12 խաղից հետո Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում 21 միավորով չորրորդն է։ 2023 թվականի ամառվանից թիմը գլխավորում է Ռուդի Գարսիան։

«Նապոլին» 12 խաղից հետո Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում 21 միավորով չորրորդն է։ 2023 թվականի ամառվանից թիմը գլխավորում է Ռուդի Գարսիան։