«Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը կիսվել է իր կարծիքով իր թիմակից Լերոյ Սանեի խաղի մասին։
«Սանեն, հավանաբար, «Բավարիայի» լավագույն խաղացողն է այս մրցաշրջանում: Նա ֆանտաստիկ վարպետ է։
Նա միշտ ցույց է տալիս իր անհավանական հմտությունները։ Վերջին խաղում նա ինձ կրկին երկու գոլային փոխանցում կատարեց, ինչը ֆանտաստիկ է։ Հուսով եմ՝ մենք կպահպանենք այս կապը»,- Քեյնի խոսքերն է մեջբերում GFNG-ը։
Այս մրցաշրջանում Սանեն «Բավարիայի» կազմում 19 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում, խփել 9 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում։