Վիկտոր Օսիմհեն․ «Ես Պրեմիեր Լիգայում սիրելի ակումբ չունեմ»

«Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը խոսել է Պրեմիեր Լիգայի նկատմամբ իր վերաբերմունքի մասին։

«Ես Պրեմիեր Լիգայում սիրելի ակումբ չունեմ, բայց ունեմ երկու մարզաշապիկ՝ «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը»։ Իմ ընկերներից շատերը «Չելսիի», որոշները՝ «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներ են։

Պրեմիեր Լիգան ամենահայտնի առաջնությունն է աֆրիկացի ցանկացած ֆուտբոլիստի համար։ Դա մեծ առաջնություն է»,- ասել է նիգերիացի ֆուտբոլիստը The Obi One Podcast-ին տված հարցազրույցում։

24-ամյա Օսիմհենը «Նապոլիի» կազմում անցկացրել է 111 հանդիպում և դարձել 65 գոլի հեղինակ։