Անդրեյ Լունինը կարող է մնալ Մադրիդի «Ռեալում»

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Անդրեյ Լունինը կարող է մնալ թիմում, հայտնում է Todofichajes-ը։

Ըստ աղբյուրի՝ դարպասապահը և ակումբի ղեկավարությունը կարող են բանակցել այս հարցի շուրջ։ Կեպայի վնասվածքից հետո ուկրաինացու խաղը ստիպել է «Ռեալի» ղեկավարությանը մտածել նրան թիմում պահելու մասին։

Լունինի գործող պայմանագրի ժամկետը մադրիդյան ակումբի հետ նախատեսված է մինչև հաջորդ տարվա կեսերը։ Լունինը «Ռեալում» հանդես է գալիս 2018 թվականի ամառվանից։