«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կազեմիրոն դժվար թե 2024 թվականին հայտնվի Սաուդյան Արաբիայում, հայտնում է GiveMeSport-ը։
Սաուդյան ակումբները հետաքրքրություն են ցուցաբերում Կազեմիրոյի նկատմամբ, սակայն բրազիլացու տեղափոխվելու հավանականությունը ցածր է։
Միաժամանակ նշվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ կլիներ լավ գումարի դիմաց վաճառել Կազեմիրոյին։
Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 40 միլիոն եվրո։