Անգլիական ակումբը ցանկանում է գնել «Բարսելոնայի» պաշտպանին

«Նյուքասլը» ցանկանում է գնել «Բարսելոնայի» պաշտպան Անդրեաս Քրիստենսենին, հաղորդում է TodoFichajes-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ անգլիական ակումբը դանիացու համար պատրաստ կլինի առաջարկել մոտ 70 միլիոն եվրո։

Այժմ 27-ամյա դանիացին Չավիի երրորդ ընտրությունն է պաշտպանության կենտրոնում։

Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 40 մլն․ եվրո։