Կատալոնական «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը կգլխավորի «Կոմոն», այս մասին սոցցանցերի միջոցով հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հարկ է նշել, որ իսպանացի մասնագետը ներկայումս իտալական ակումբի երիտասարդական թիմի մարզիչն է։ Նրա գլխավորությամբ թիմը վաստակած 12 միավորով զբաղեցնում է յոթերորդ տեղը։
«Կոմոյի» ղեկավարները որոշել են Ֆաբրեգասին հնարավորություն տալ դրսևորվելու առաջին թիմում, որը հանդես է գալիս Սերիա Բ-ում: Սեսկի համար սա կլինի առաջին փորձը որպես հիմնական թիմի գլխավոր մարզիչ: