Ստանիսլավ Չերչեսով. «Կուզեի՝ Սպերցյանը քիչ լուրեր կարդար և կենտրոնանար իր խաղին»

Ռուս մասնագետ Ստանիսլավ Չերչեսովը խոսել է «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի՝ Եվրոպա հնարավոր տեղափոխության մասին։

«Ես շատ կուզենայի, որ Սպերցյանը քիչ լուրեր կարդա և ավելի շատ կենտրոնանա իր խաղին։

Եթե նա իսկապես ինչ-որ տեղ գնա, դա ճիշտ քայլ լինի»,- մարզչի խոսքերն է փոխանցում Match TV-ն։

Ռուսական Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Սպերցյանը անցկացրել է 15 հանդիպում, որոնցում դարձել է 7 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։