Մարսելո Բիելսան խոստովանել է, որ չգիտի, թե ինչպես կանգնեցնել Լիոնել Մեսսիին

Հաջորդ խաղում Ուրուգվայի հավաքականը կխաղա Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հետ։ Ուրուգվայի հավաքականի մարզիչ Մարսելո Բիելսան խոստովանել է, որ չգիտի, թե ինչպես կանգնեցնել Լիոնել Մեսսիին՝ ըստ նրա՝ աշխարհի լավագույն ֆուտբոլիստին։

«Եթե բանաձևը գիտեք, ասեք, չգիտեմ։ Նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է։ Եվ եթե դեռ ոչ ոք չի կարողացել կանգնեցնել նրան, ապա, հավանաբար, նման բանաձեւ չկա»,- Ուրուգվայի հավաքականի մարզչի խոսքերն է մեջբերում իտալական ITASportPress լրատվական գործակալությունը։

Նոյեմբերի 17-ին միմյանց հետ կխաղան հարևան երկրներ Ուրուգվայի և Արգենտինայի հավաքականները։