Կոլումբիայի ոստիկանությունը ձերբակալել է Լուիս Դիասի ծնողների ենթադրյալ առևանգողներին

Կոլումբիայի ոստիկանությունը հայտարարել է, որ ձերբակալել է «Լիվերպուլի» ֆուտբոլիստ Լուիս Դիասի ծնողների ենթադրյալ առևանգողներին։ Խոսքը չորս օրինախախտների մասին է։

Ինչպես պարզվեց, նախնական տեղեկությունն այն մասին, որ առևանգմանը առնչություն ունի Ազգային ազատագրական ճակատը, սուտ է եղել։ Ձերբակալվածները «Լոս Պրիմոս» խմբավորման ներկայացուցիչներ են, այս մասին պարզաբանվում է ոստիկանության մամուլի հաղորդագրությունում։

«Մենք պատրաստ ենք հաստատել Լուիս Մանուել Դիասի առևանգման մեջ ներգրավված չորս հանցագործների ձերբակալությունը։ Կոլումբիայի ոստիկանության և բրիտանական իշխանությունների համատեղ ջանքերը հնարավորություն են տվել վերացնել «Լոս Պրիմոս» հանցավոր խմբավորումը»,- մեջբերում է իտալական ITASportPress լրատվական գործակալությունը մամուլի հաղորդագրությունում։