Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ, չիլիացի Իվան Զամորանոն թերահավատորեն է վերաբերվում ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեի՝ մադրիդյան ակումբում խաղալու գաղափարին։
«Կարծում եմ՝ «Ռեալին» ինը համարն է պետք: Մբապպեն Հոլանդը չէ, Լաուտարո Մարտինեսը, Հարի Քեյնը, Լևանդովսկին չէ։ «Ռեալին» պետք է ինը համար, այլ ոչ թե Մբապպեն»,- Զամորանոյի խոսքերն է մեջբերում իտալական ITASportPress գործակալությունը։
Հիշեցնենք, որ Կիլիան Մբապպեն ՊՍԺ-ում հանդես է գալիս 2017 թվականից, իսկ մինչ այդ «Մոնակոյի» հետ կարողացել էր հաղթել Ֆրանսիայի առաջնությունը։