«Ինտերը» նոր պայմանագիր կկնքի թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկի հետ

Հարձակվող Լաուտարո Մարտինեսը մոտ է «Ինտերի» հետ պայմանագիրը երկարաձգելուն։

Ինչպես հայտնում է La Gazzetta dello Sport-ը, 26-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր կկնքի մինչև 2027/28 մրցաշրջանի ավարտը։

Գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2026 թվականի կեսերին։ Նշվում է, որ այժմ Մարտինեսը մեկ մրցաշրջանում վաստակում է 6 միլիոն եվրո։ Նոր պայմանագիրը նախատեսում է արգենտինացու աշխատավարձի բարձրացում մինչև տարեկան 8 միլիոն եվրո։