Էրիկ տեն Հագը մեկնաբանել է Քրիստիան Էրիկսենի վնասվածքը

Շաբաթ օրը «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ 1։0 հաշվով հաղթեց «Լյութոն Թաունին»։

Կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը վնասվածքի պատճառով ստիպված էր փոխարինվել առաջին խաղակեսի վերջնամասում։

«Կարմիր սատանաների» ղեկավար Էրիկ տեն Հագը մեկնաբանել է դանիացու վիճակը։

«Էրիկսենը վնասվածք ատացավ։ Հիմա պետք է նրան հետազոտել ու ախտորոշել։ Դրանից հետո մենք կիմանանք, թե ինչ իրավիճակ է», – Տեն Հագի խոսքերն է մեջբերում Goal-ը:

«Մանչեսթեր Յունայթեդը» ներկայումս զբաղեցնում է Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակի վեցերորդ հորիզոնականը: