«Բավարիայի» մարզական տնօրեն Քրիստոֆ Ֆրեյնդը խոսել է մյունխենյան ակումբի ձմռան տրանսֆերային ծրագրերի մասին։
«Դա բարդ թեմա է։ Եթե ֆուտբոլիստ հրավիրենք աջ պաշտպանի դիրքի համար, ապա Կոնրադ Լայմերը, ով վերջերս էր այնտեղ խաղում և լավ արդյունքներ ցույց տվեց, կարող է վերադառնալ հենակետային կիսապաշտպանի իր սովորական դիրքին։
Մենք նաև դիտարկում ենք կենտրոնական պաշտպաններին, աջ պաշտպաններին, ովքեր կարող են խաղալ վեց համարի դիրքում:
Ավելին, մոտենում է Աֆրիկայի գավաթը, ինչպես նաև Ասիայի գավաթը, որին կգնան Նուսաիր Մազրաուին և Կին Մին Ջեն, և գուցե Էրիկ Չուպո-Մոտինգը»,- մեջբերում է Sport Bild-ի սպորտային տնօրենը։