Հայաստանի ազգային հավաքականը բաց մարզում կանցկացնի

Նոյեմբերի 14-ին՝ ժամը 18:00-ին, ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում կկայանա Հայաստանի ազգային հավաքականի բաց մարզումը, որին կարող են ներկա գտնվել ինչպես երկրպագուները, այնպես էլ մեդիայի ներկայացուցիչները:

Մարզման ընթացքում նկարահանումներ հնարավոր կլինի իրականացնել միայն մարզադաշտի տրիբունայից:

Մարզումից հետո նախատեսված է մի քանի ֆուտբոլիստների շփում լրագրողների հետ:

Մեդիայի այն ներկայացուցիչները, ովքեր ցանկանում են ներկա գտնվել մարզմանը, պետք է հաստատեն իրենց ներկայությունը՝ ուղարկելով նամակ (չխառնել Հայաստան-Ուելս հանդիպման հավատարմագրման հայտի հետ) media@ffa.am էլեկտրոնային հասցեին:

Մարզմանը ներկա լինելու անցագրերը հնարավոր կլինի վերցնել մարզումից անմիջապես առաջ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայի ընդունարանից: