Հայաստանի հավաքական հրավիրված ֆուտբոլիստներից մեկը չի միանա ընտրանուն

Հայաստանի ազգային հավաքական առաջին անգամ հրավեր ստացած «Ուրարտուի» կիսապաշտպան Նարեկ Աղասարյանը չի միանա հավաքականին, այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

«Տեղեկացնում ենք, որ վնասվածքից լիարժեք չապաքինվելու պատճառով Նարեկ Աղասարյանը չի միանա ազգային հավաքականին:

Նրա փոխարեն մեր ընտրանուն կմիանա Վբեյմար Անգուլոն:

Շուտափույթ ապաքինում ենք մաղթում «Ուրարտուի» կիսապաշտպանին», – տեղեկացնում Է ՀՖՖ մամուլի ծառայությունը։