Հայաստանի ազգային հավաքական առաջին անգամ հրավեր ստացած «Ուրարտուի» կիսապաշտպան Նարեկ Աղասարյանը չի միանա հավաքականին, այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
«Տեղեկացնում ենք, որ վնասվածքից լիարժեք չապաքինվելու պատճառով Նարեկ Աղասարյանը չի միանա ազգային հավաքականին:
Նրա փոխարեն մեր ընտրանուն կմիանա Վբեյմար Անգուլոն:
Շուտափույթ ապաքինում ենք մաղթում «Ուրարտուի» կիսապաշտպանին», – տեղեկացնում Է ՀՖՖ մամուլի ծառայությունը։