Բրահիմ Դիասը հունվարին կարող է տեղափոխվել Բունդեսլիգա

Հարձակողական ոճի կիսապաշտպան Բրահիմ Դիասը քիչ խաղաժամանակ է ստանում Մադրիդի «Ռեալում»: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ 24-ամյա ֆուտբոլիստը կարող է շահագրգռված լինել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ակումբային գրանցումը փոխելով։

Ինչպես տեղեկացնում է TodoFichajes-ը, Դիասը կարող է հունվարին Մադրիդի «Ռեալից» տեղափոխվել «Բայեր»: Լևերկուզենը կարող է վարձակալել նրան։ Նշվում է, որ Դիասը շատ է դուր գալիս «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյին։

Արժե ասել, որ Transfermarkt պորտալը Բրահիմ Դիասին գնահատում է 20 միլիոն եվրո։