Չավի․ «Մենք պետք է կարգուկանոն հաստատենք»

«Բարսելոնան» բոլոր մրցաշարերում վերջին երեք խաղերից երկուսում պարտություն է կրել: «Բլաուգրանայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը ասուլիսում մի քանի խոսք ասաց։

«Կարծում եմ, որ ժամանակն է ինչ-որ բաներ փոխելու: Ժամանակն է, որ մարզիչն ու ֆուտբոլիստները վերամիավորվեն: Մենք պետք է կարգուկանոն հաստատենք։

Մենք վատ հանդիպում անցկացրինք «Շախտյորի» դեմ: Մենք լավ թիմ ունենք, ընտանիք ենք և ճիշտ ուղու վրա ենք։ Այս թիմը իսկապես ցանկանում է հաղթել»,- Չավիի խոսքերն է մեջբերում Goal-ը:

«Բարսելոնա» – «Ալավես» հանդիպումը կկայանա կիրակի օրը՝ նոյեմբերի 12-ին։