Իսպանիայի հավաքականի նախկին մարզիչ Վիսենտե դել Բոսկեն մեկնաբանել է Մադրիդի «Ատլետիկոյի» հետ Դիեգո Սիմեոնեի պայմանագրի երկարաձգումը։
«Մարզչի ներդրումը հաճախ թերագնահատվում է, բայց անհաջողությունների դեպքում ամբողջ մեղքը սովորաբար ընկնում է նրա վրա։ Այս դեպքում «Ատլետիկոն» կարողացավ պահպանել հավատը, երբ ամեն ինչ լավ չէր ընթանում և վերապրեց դժվար ժամանակները։
Հեշտ չէ անցնել այն ամենի միջով, ինչի հետ բախվել է Սիմեոնեն: Նա հավատում էր իր մոտեցմանը, բայց ամենակարևորն այն է, որ ֆուտբոլիստները հավատում էին նրան»,- դել Բոսկեի խոսքերն են մեջբերում իսպանական լրատվամիջոցները։
Հիշեցնենք, որ օրեր առաջ մադրիդյան ակումբը պաշտոնապես հայտարարեց արգենտինացու հետ նոր պայմանագրի կնքման մասին, որն ուժի մեջ է մինչև 2027 թվականը։