Միխայիլ Մուդրիկը կարող է հեռանալ լոնդոնյան թիմից

«Չելսիի» հարձակվող Միխայիլ Մուդրիկը կարող է հեռանալ լոնդոնյան թիմից, հայտնում է լրագրող Կլոդ Դյուսոն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ անգլիական ակումբի ղեկավարությունը նախատեսում է ուկրաինացուն վարձավճարով հանձնել մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։ Մուդրիկի համար հնարավոր տարբերակ կարող է լինել «Մոնակոն», որի կազմում խաղում է Ալեքսանդր Գոլովինը։

Հիշեցնենք, որ Մուդրիկը «Շախտյորից» է տեղափոխվել «Չելսի» ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Գործարքի գումարը կազմել է 70 մլն եվրո։