«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը դեռ պատրաստ չէ խաղալու։
Հոլանդացի ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել սեպտեմբերին, և նրա ապաքինման ստույգ ժամկետները դեռևս հայտնի չեն։
Ինչպես հայտնում է Marca-ն՝ դե Յոնգի հետաձգված վերադարձի պատճառներից մեկը նրա խաղաոճն է, հաշվի առնելով գնդակը դրիբլինգի յուրօրինակ ձևը, նրա համար չափազանց կարևոր է լիարժեք պատրաստված խաղադաշտ մտնելը, որպեսզի չկրկնվի վնասվածքը։