Մարտին Սուբիմենդին կարող է տեղափոխվել լոնդոնյան ակումբ

«Արսենալը» տարբերակներ է փնտրում ձմեռային տրանսֆերային պատուհանի համար կիսապաշտպանությունն ուժեղացնելու համար։

Ինչպես հայտնում է Football.London-ը, «զինագործները» պատրաստ են «Ռեալ-Սոսյեդադի» կիսապաշտպան Մարտին Սուբիմենդիի համար առաջարկել 60 միլիոն եվրո։

Մարտին Սուբիմենդին 24 տարեկան է։ Նա «Ռեալ-Սոսյեդադի» սան է և իր ողջ կարիերան անցկացրել է իսպանական ակումբում։