Էդուարդ Սպերցյանի ապագայից նոր տեղեկություն կա

Հաղորդվում էր, որ «Յուվենտուսը» հետաքրքրված է «Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ծառայություններով։

Ինչպես հայտնում է Euro-Football-ը՝ ռուսական ակումբից փոխանցել են, որ Սպերցյանի տրանսֆերի վերաբերյալ առաջարկներ չեն ստացել, այդ թվում՝ «Յուվենտուսից»։

Ընթացիկ մրցաշրջանի 17 հանդիպումներում ֆուտբոլիստը վեց գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ է դարձել։ Transfermarkt-ը 23-ամյա ֆուտբոլիստին գնահատում է 15 միլիոն եվրո։