«Բարնլին» հայտարարություն է տարածել իր պաշտոնական կայքում։ Դրանում նշվում է, որ հարձակվող Լայլ Ֆոսթերը վերջերս կապվել է ակումբի հետ և հայտնել, որ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի։
Ներկայումս 23-ամյա ֆուտբոլիստը մասնագետների հսկողության տակ է։ «Բարնլին» աջակցում է ֆուտբոլիստին և անում է ամեն ինչ, որպեսզի Ֆոսթերը հնարավորինս շուտ խաղադաշտ վերադառնա:
Արժե ասել, որ Ֆոսթերը բաց է թողել «Բարնլիի» վերջին հանդիպումները. վերջին անգամ նա խաղադաշտ դուրս եկավ հոկտեմբերի 21-ին: