Հայտնի է, թե երբ խաղադաշտ կվերադառնա Քրիստոֆեր Նկունկուն

Հարձակվող Քրիստոֆեր Նկունկուն դեռ չի նշել իր նորամուտը «Չելսիում»: Պատճառը ծնկի վնասվածքն է։

Սպասվում էր, որ 25-ամյա ֆրանսիացին խաղադաշտ կվերադառնա միայն 2024 թվականին, սակայն նրա ապաքինումը նախատեսված ժամկետից շուտ կլինի։

Ինչպես հայտնի է դարձել 90min-ին, «Չելսին» ակնկալում է, որ Նկունկուն իր առաջին խաղը թիմի մեկնարկային կազմում կանցկացնի դեկտեմբերի 19-ին: Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «ազնվականները» կհյուրընկալվեն «Նյուքասլին»։