Հայտնի է, թե որքան ժամանակ բաց կթողնի Կեպա Արիսաբալագան

«Չելսիի» դարպասապահ Կեպա Արիսաբալագան, ով վարձավճարով հանդես է գալիս Մադրիդի «Ռեալում», մկանային վնասվածք է ստացել, հայտնում է Marca-ն։

Աղբյուրի տեղեկություններով՝ իսպանացի դարպասապահը վնասվածքի պատճառով բաց կթողնի երկու-երեք շաբաթ։

Հիշեցնենք, որ Կեպան վնասվածք էր ստացել Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի «Բրագայի» դեմ խաղից առաջ (3:0)։

Այս մրցաշրջանում 29-ամյա Կեպան «Ռեալի» կազմում անցկացրել է 13 հանդիպում, որոնցում բաց է թողել 10 գոլ և 6 հանդիպումներում կարողացել է անառիկ պահել դարպասը։