Մադրիդի «Ռեալի» լեգենդ Ռոբերտո Կառլոսը նշել է այն ֆուտբոլիստների անունները, որոնց կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը հիշեցնում է իրեն։
Հիշեցնենք, որ ամռանը Բելինգհեմը «Ռեալ» է տեղափոխվել «Բորուսիայից»։ Այդ ժամանակից ի վեր անգլիացին «Լոս Բլանկոսի» կազմում անցկացրել է 14 հանդիպում, որոնցում խփել է 13 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում իր գործընկերներին։
«Որոշակի պահերին նա ինձ հիշեցնում է Զիզուին (Զիդանին), իսկ երբեմն նա ավելի շատ Ռաուլի պես է վարվում։ Նա նաև Ֆերնանդո Ռեդոնդոյի խելքն ունի, ուստի իր մեջ կա նրանցից մի բան»,- ասել է Կառլոսը JohnnyBet-ին: