Ռահիմ Ստերլինգը հայտնել է, թե երբ է ավարտելու իր կարիերան

«Չելսիի» հարձակվող Ռահիմ Ստերլինգը հայտարարել է, որ կհետևի Էդեն Ազարի օրինակին և կավարտի կարիերան, երբ դադարի հաճույք ստանալ ֆուտբոլից։

«Ես նման եմ Էդենին։ Այն առումով, որ կարիերաս կավարտեմ, երբ դադարեմ ֆուտբոլից հաճույք ստանալ։ Պետք չէ ատել այն, ինչը քեզ այդքան ուրախություն է պատճառել։ Կարծում եմ՝ պետք է ֆուտբոլ խաղալ այնքան ժամանակ, մինչև չդադարես դրանից հաճույք ստանալ»,- ասել է Ստերլինգը Sky Sports-ին։

Նշենք, որ Ազարը, ով նախկինում հանդես է եկել «Չելսիում» և «Ռեալում», վերջերս հայտարարեց 32 տարեկանում կարիերան ավարտելու մասին։