«Բավարիան» նոր հենակետային կիսապաշտպան է փնտրում։ Մյունխենյան ակումբը տարբերակներից մեկը դիտարկում է «Ռեալ-Սոսյեդադից» Մարտին Սուբիմենդիին, հայտնում է Bayern & Germany-ը։
Transfermarkt-ը 24-ամյա խաղացողի արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո:
Իսպանացու պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։
Ընթացիկ մրցաշրջանում Սուբիմենդին «Ռեալ-Սոսյեդադի» կազմում անցկացրել է 16 հանդիպում, դարձել 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։