«Չելսին» գտել է այն ֆուտբոլիստին, ավ կարող է փոխարինել Տիագու Սիլվային, հաղորդում է Sky Sports-ը։
Աղբյուրի համաձայն՝ լոնդոնյան ակումբը ակտիվորեն հետևում է «Նիցայի» կենտրոնական պաշտպան Ժան-Կլեր Տոդիբոյին, ով նախկինում եղել է «Մանչեսթեր Յունայթեդի» ուշադրության կենտրոնում։
Հիշեցնենք, որ Տիագու Սիլվայի պայմանագրի ժամկետը լրանում է մրցաշրջանի վերջում, որը դժվար թե երկարաձգվի բրազիլացու 39-ամյա տարիքի պատճառով։