«Լիվերպուլը» հետաքրքրված է կիսապաշտպան Ասանե Դիաոյի ծառայություններով, ով հանդես է գալիս «Բետիսում»։ Այս մասին տեղեկացել են Tribal Football-ի լրագրողները։
Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում 18-ամյա կիսապաշտպանը մասնակցել է վեց հանդիպման, խփել երկու գոլ ու ստացել մեկ դեղին քարտ։
Ասանեն Իսպանիայի հավաքականում հանդես է գալիս 2023 թվականի հոկտեմբերից։ Կողմերի միջև պայմանագրի ժամկետը լրանում է 2027 թվականի հունիսի վերջին։