«Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է «Նանտի» պաշտպան Քվենտին Մերլինով:
Ինչպես տեղեկացնում է Fichajes-ը, Պեպ Գվարդիոլայի թիմը ցանկանում է երիտասարդ ֆրանսիացուն գնել հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ։
21-ամյա Մերլինը խաղում է ձախ պաշտպանի դիրքում և Ֆրանսիայի մինչև 21 տարեկանների հավաքականի անդամ է։ Այս մրցաշրջանում Քվենտինը մեկ գոլային փոխանցում է կատարել Ֆրանսիայի առաջնության 11 խաղում։ Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն նախկինում նույնպես հետաքրքրված էր Մերլինով, սակայն փարիզցիներին առայժմ չի կարելի բացահայտ ֆավորիտ անվանել եզրային պաշտպանի համար պայքարում։