Էրիկ տեն Հագ․ «Հարի Մագուայրը հիանալի հանդիպում անցկացրեց»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը կիսվել է իր կարծիքով ԱՊԼ-ի 11-րդ տուրի՝ «Ֆուլհեմի» դեմ խաղում պաշտպան Հարի Մագուայրի խաղի մասին։

«Մագուայրը հիանալի հանդիպում անցկացրեց։ Հիանալի կատարում էր։ Նա ցույց տվեց իր առաջնորդական որակները և լավ էր ինչպես գնդակով, այնպես էլ առանց գնդակի։ Ինձ դուր եկավ Մագուայրի խաղը»,- հոլանդացի մասնագետի խոսքերն է փոխանցում Goal-ը։

Մագուայրը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում հանդես է գալիս 2019 թվականի ամառվանից։ Կողմերի միջև գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2025 թվականի ամռանը։