Ալեխանդրո Գրիմալդո․ ««Բարսելոնան» իմ ծառայություններով չի հետաքրքրվել»

Լևերկուզենի «Բայերի» եզրային պաշտպան Ալեխանդրո Գրիմալդոն խոստովանել է, որ կատալոնական «Բարսելոնան» իր ծառայություններով չի հետաքրքրվել անցյալ ամառ։

«Ամռանը «Բարսելոնան» ինձնով չէր հետաքրքրվում։ Խոսակցությունները ճիշտ չէին։ Ակումբը կենտրոնացել է այն եզրային պաշտպանների վրա, ովքեր ի սկզբանե եղել են թիմում»,- Գրիմալդոյի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Հիշեցնենք, որ իսպանացին ի վերջո ազատ գործակալի կարգավիճակով Լիսաբոնի «Բենֆիկայից» տեղափոխվեց Լևերկուզենի «Բայեր»։