Լևերկուզենի «Բայերի» եզրային պաշտպան Ալեխանդրո Գրիմալդոն խոստովանել է, որ կատալոնական «Բարսելոնան» իր ծառայություններով չի հետաքրքրվել անցյալ ամառ։
«Ամռանը «Բարսելոնան» ինձնով չէր հետաքրքրվում։ Խոսակցությունները ճիշտ չէին։ Ակումբը կենտրոնացել է այն եզրային պաշտպանների վրա, ովքեր ի սկզբանե եղել են թիմում»,- Գրիմալդոյի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ իսպանացին ի վերջո ազատ գործակալի կարգավիճակով Լիսաբոնի «Բենֆիկայից» տեղափոխվեց Լևերկուզենի «Բայեր»։