«Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոնն աջակցել է իր խաղընկեր Լուիս Դիասին։
«Սա շատ բան է ասում նրա բնավորության և ներքին ուժի մասին։ Չեմ պատկերացնում, թե ինչի միջով է նա անցնում: Մենք աջակցում ենք նրան և կիսում ենք նրա ցավը, բայց նրա համար սա այլ մակարդակի վրա է։ Ֆուտբոլը կարող է ուրախություն պատճառել նրանց, ովքեր դժվարություններ են ապրում: Մեր օրերում ֆուտբոլը ուրախություն է պատճառում Լուիսին։
Նա ֆանտաստիկ գոլ խփեց մեզ համար, որն իսկապես կարևոր էր: Դաշտում դուք կենտրոնացած եք ձեր աշխատանքի վրա։ Նա դա արեց մեզ համար»,- Ալիսոնի խոսքերն է մեջբերում BBC-ն։
Հիշեցնենք, որ Դիասի հայրը ու մայրը հոկտեմբերի 28-ին առևանգվել էին մոտոցիկլետներով չորս զինված մարդկանց կողմից։ Հաջորդ օրը Դիասի մորը ազատ են արձակել, իսկ հոր ճակատագիրն անհայտ է մնում։
Նոյեմբերի 5-ին Դիասը փոխարինման դուրս եկավ Պրեմիեր Լիգայի 11-րդ տուրի՝ «Լութոնի» դեմ խաղում (1-1) և գոլ խփեց՝ փրկելով «Լիվերպուլին» խուսափել պարտությունից։ Սա ֆուտբոլիստի առաջին հայտնվելն էր խաղադաշտում ծնողների առևանգումից հետո։