«Բավարիայի» կիսապաշտպան Թոմաս Մյուլերը կատակել է թիմակից Հարի Քեյնի գոլային հաջողության մասին։
Անգլիացի հարձակվողը հեթ-տրիկի հեղինակ է դարձել Դորտմունդի «Բորուսիայի» հետ Գերմանիայի առաջնության 10-րդ տուրի խաղում (4:0): Խաղից հետո Քեյնը գնդակն իր հետ տարել է հյուրանոց։
«Շուտով նրան մեկ այլ հյուրանոցային համար պետք կլինի», – Մյուլերի խոսքերն է մեջբերում Bayern & Germany-ն։
30-ամյա Քեյնը 2023/24 մրցաշրջանում 3 հեթ-տրիկ է արել, իսկ ազգային առաջնությունում ընդհանուր առմամբ 10 խաղում խփել է 15 գոլ։