Ադրիեն Ռաբյոն գոհ է մոր՝ գործակալի աշխատանքից

«Յուվենտուսի» կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն գոհ է մոր՝ գործակալի աշխատանքից։

«Ես միշտ ապավինում եմ նրա բանակցային ոճին։ Մայրս միշտ կատարում էր գործակալի պարտականությունները, չնայած սկզբում նա ոչինչ չգիտեր այս ամենի մասին։ Նա գիտի, թե ինչպես պաշտպանել իմ շահերը»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է SportWeek-ը։

Նշենք, որ ֆուտբոլիստի պայմանագիրը թուրինյան թիմի հետ ավարտվում է հաջորդ ամառ։